2011 թվականին մայրացել են հայտնի բազմաթիվ կանայք. “բեյբի բումը” շարունակվում է:): ապագա “աստղային” շատ մայրիկներ էլ արդեն հերթի մեջ են. իրենց բալիկները լույս աշխարհ կգան հաջորդ տարի: Եվ այսպես, ներկայացնում ենք 2012 թվականին մայրանալ պատրաստվող հայտնիներին:
Նելլին եւ Րաֆֆին
Սկսենք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից: Նելլին ու Րաֆֆին սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն:): Երգչուհին եւ ֆուտբոլիստն ամուսնացել են այս օգոստոսին: Ինչպես Նելլին է պատմել, “ամուսնությունից հետո կյանքը դեպի լավն է փոխվել”:
Լուրեր էին պտտվում, թե Քրիստինե Պեպելյանը եւս հղի է: Երգչուհին BRAVO.am-ին ասել է, որ “լուրը չի կարող իրական լինել այն պարզ պատճառով, որ ինքն ամուսնացած չէ”:
Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնին վերջերս հայտարարեց, որ ինը շաբաթական հղի է: Ծնվելու է իր երկրորդ բալիկը: Արդեն երկար ժամանակ է` Քորթնիի քաղաքացիական ամուսինն է Սքոթ Դիքը: Զույգը հայտնել է, որ երկրորդ երեխայի ծնունդը պլանավորված չէր: “Բայց եթե այդպես եղավ, ուրեմն ճիշտն էլ դա է’’,- ասել է Քորթնին:
Բեյոնսեն
Մեգի Ջիլինհելը իր հղիության մասին հայտնել է նոյեմբերին: Դերասանուհին արդեն վեց ամսական հղի է: Մեգին ամուսնու`Պիտեր Սարսգարդի հետ Ռամոնա անունով 5-ամյա դուստր ունի:
Բրյուս Վիլիսը 2012 թվականին հայր է դառնալու չորրորդ անգամ: Հղի է ոչ թե դերասանն, այլ իր կինը`Էմման;): Զույգը երջանիկ է եւ ուրախալի լուրը հայտարարելու առիթը բաց չի թողնում:
Երկար ժամանակ հանրությանը մեկ հարց էր տանջում` արդյո՞ք Ջեսիկա Սիմփսոնը գիրացել է: Երգչուհին երկար լռելուց հետո հաստատել է հղիության մասին նորությունը: “Այժմ ուտում եմ այն ամենն, ինչ ուզում եմ, եւ ոչ մի արգելք չկա. կարծես սա կանոն լինի հղի կանանց համար’’,-ասել է Ջեսիկան, որը պատրաստվում է ամուսնանալ իր նշանածի` Էրիկ Ջոնսոնի հետ:
Քրիստինե Պեպելյանը
Բեյոնսեն էլ իր հղիության մասին լուրը հաստատել է այս օգոստոսին տեղի ունեցած “MTV Video Music Awards” մրցանակաբաշխության ժամանակ: Թեեւ համացանցում երգչուհու հղիությունը կեղծ որակող լուսանկարներ են տարածվել, պապարացիներին հաջողվել է կիսամերկ լուսանկարել Բեյոնսեին, որտեղ պարզ ընդգծվում է իր բնական ու կլորիկ փորը:
Դերասաններ Բեն Աֆլեկն ու Ջենիֆեր Գարները շուտով երրորդ զավակին կունենան: Ջենիֆերը խոստովանել է, որ միշտ երազել է երեք երեխա ունենալ: Դեռեւս հայտնի չէ 5-ամյա Վիոլետն ու 2 տարեկան Սերաֆինա Ռոուզը քույրիկ են ունենալու, թե եղբայր:):
Դերասանուհի Հիլարի Դաֆն ու ամուսինը` Մայք Քոմրին, եւս հայտարարել են, որ ծնողներ են դառնալու: “Ուրախ ենք կիսել այս լուրը ձեզ հետ, սա նոր էջ է մեր կյանքում եւ շատ պատասխանատու պահ”,- նշել է զույգը:
Հիլարի Դաֆը
Հոկտեմբերին ծննդաբերել է Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին: Նախկին մոդելը Նիկոլա Սարկոզիին դուստր է պարգեւել, որին ծնողները Ջուլիա են անվանել: Հիշեցնենք, Սարկոզին հայր է դարձել չորրորդ անգամ: Ֆրանսիայի նախագահն ունի երեք որդի: Իսկ 43-ամյա Կարլան եւս որդի ունի նախորդ ամուսնությունից:
Հիմա բոլորին հետաքրքրում է հետեւյալ հարցը` արդյո՞ք Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի ժառանգորդը լույս աշխարհ կգա հենց 2012 թվականին: Արդեն խոսակցություններ են պտտվում, որ արքայազն Վիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, հղի է, սակայն պաշտոնական հայտարարությամբ արքայական ընտանիքը հանդես չի եկել:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: